Ռուս գործարարները Հայաստանում են՝ մի շարք ոլորտներում իրենց ընկերությունների արտադրանքը ներկայացնելու համար:
«Ռուսական ընկերությունների համար Հայաստանը կարող է կամուրջ դառնալ՝ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում»,- ասել է Ռուսաստանի առևտրարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Ալեքսանդր Պուշկինը: Ներդրումային կոնկրետ առաջարկները մշակման փուլում են: Ռուս գործարարները Հայաստանում են՝ մի շարք ոլորտներում իրենց ընկերությունների արտադրանքը ներկայացնելու համար:
Ռազմական նշանակության ապրանքներ, հատուկ համազգեստ, ծածկոցներ արտադրող «Տրուդ» գործարանի տնօրենը մեր երկրում հանդիպել է պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների հետ: «Բիոչիպ» ընկերությունը Հայաստանի բուժհաստատություններին առաջարկում է քաղցկեղի արագ և արդյունավետ ախտորոշման իրենց արտադրած միկրոսարքերը: