Դիլիջանցիներին գարեջուր պատրաստելու տեխնոլոգիան սովորեցնելու են մայրաքաղաքից հրավիրված մասնագետները:
Շուտով հայկական սեղաններին կհայտնվի «Դիլիջան» գարեջուրը: Տավուշում գարեջրի գործարանն ամբողջությամբ պատրաստ է՝ նոր շենքով, եվրոպական ժամանակակից սարքավորումներով ու հոսքագծով: Այստեղ 120 մարդ է աշխատելու: Դիլիջանցիներին գարեջուր պատրաստելու տեխնոլոգիան սովորեցնելու են մայրաքաղաքից հրավիրված մասնագետները: