Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել: Արդարադատության նախարարությունն այն արդեն ստացել է և աշխատում է պատժի կրումն ապահովելու ուղղությամբ: Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելու մասին լրագրողների հարցին փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասել է, որ պայմանավորվածության մասին խոսք չկա, պարզապես կա երկու վճիռ՝ Ռուսաստանի դատարանի կողմից՝ 10 տարի և Հայաստանի՝ ցմահ ազատազրկման վերաբերյալ և հիմա աշխատանքներ են տարվում այդ անձի պատժի կրումն ապահովելու ուղղությամբ: