Այսօրվանից նա անցնում է նոր պաշտոնի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Յուրի Խաչատուրովն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այսօրվանից նա անցնում է նոր պաշտոնի: Ավելի վաղ նա նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար: