Պետեկամուտների կոմիտեն Իրանում գործակցության մասին փաստաթուղթ է ստորագրել:
Պետեկամուտների կոմիտեն Իրանում գործակցության մասին փաստաթուղթ է ստորագրել: Հայաստանի պատվիրակությունը Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների հետ քննարկել է առևտրի դյուրացմանն ու սահմանային կետերում մաքսային ընթացակարգերի պարզեցմանը վերաբերող առաջարկները: Կողմերը նաև պայմանավորվել են կարճ ժամկետում հայկական և իրանական մաքսային ծառայությունների միջև ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման էլեկտրոնային տվյալների փոխանակման արձանագրություն կազմել: Այս նպատակով առաջիկայում իրանի պատվիրակությունը կգա Հայաստան: