Հայաստանի վաճառասեղաններին հայտնված ադրբեջանական խնձորի գործով քրեական գործ է հարուցվել:
Պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ ապօրինի բիզնեսով զբաղվող անձինք՝ մաքսային ձևակերպումներից խուսափելու համար, Բագրատաշենի մաքսակետում որոշ աշխատակիցների կաշառք են տվել և խնձորը ներկրել հանրապետություն: Այս գործի քննության ընթացքում բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրության այլ դեպքեր ևս: Քրեական գործը ուղարկվել է Գլխավոր դատախազություն: