Հիշողությունը ժխտողը կրկնահանցագործ է,- ասել են գերմանացի գործիչները Թուրքիայի մասին:
Հիշողությունը ժխտողը կրկնահանցագործ է,- ասել են գերմանացի գործիչները Թուրքիայի մասին՝ գերմանական Լեերում կանգնեցված խաչքարի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Տեղի միակ հայ ընտանիքի՝ Թովմասյանների ջանքերով, հայկական պուրակից բացի, շուտով Լեերում Երևանյան փողոց ու Արմենիա պողոտա կբացվի: