Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանը մայիսի 1-ին կդառնար 21 տարեկան:
Ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանը մայիսի 1-ին կդառնար 21 տարեկան: Ծննդյան օրը Վեդիում անցկացվել է Անդրանիկ Զոհրաբյանի անվան ֆուտբոլի հուշամրցաշարը՝ նույն խաղադաշտում, որտեղ մինչև զորակոչվելը մարզվել է հերոսը: Ապրիլյան օրերին Անդրանիկ Զոհրաբյանը աննահանջ պայքարել է ադրբեջանական հատուկ ջոկատայինների դեմ՝ կապիտան Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի և Ռոբերտ Աբաջյանի հետ միասին : Մայիսի 1-ին Վեդիի երկնքում արծիվներ են նկատվել, ինչպես 116-րդ դիրքի չորս հերոս զինվորների հուշակոթողի բացման օրը: