Նախագահ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել են Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած համերգին:
Նախագահ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել են Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած համերգին: Հայ աշխատավորի մեծարմանը նվիրված տոնական միջոցառմանը մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից. լավագույն 6-ը դրամական պարգև է ստացել, իսկ ընկերության գլխավոր տեխնոլոգը՝ մեդալ՝ անձամբ երկրի ղեկավարից: