Մայիսի 1-ի կեսօրին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտ երեխա է ընկել գետը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 1-ի կեսօրին ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտ երեխա է ընկել գետը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից 2 ժամ անց փրկարարները Լորուտի Մարց գետից դուրս են բերել 14 տարեկան երեխայի դին: Թումանյան համայնքի ղեկավարն Օրակարգին ասել է, որ խեղդված պատանին Շամուտ գյուղից էր. բարեկամներով գնացել էին աղբյուր՝ խնջույքի, երեխան ընկել է գետն ու խեղդվել: