ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Անցած գիշեր Ադրբեջանը դարձյալ խախտել է հրադադարը Արցախի հետ սահմանին՝ մեր դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 440 կրակոց: Իսկ առավոտյան ժամը 9 անց կեսի սահմանում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Արցախի Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: