Փաստաթղթում նաև նշվում է, որ ապրիլի 26-ը Կոլորադոյում ճանաչվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր:
Միաձայն և կողմ՝ ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը նոր բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Բանաձևով՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները աջակցություն են հայտնում Հայաստանի և նրա հարևանների միջև կառուցողական և երկարատև հարաբերություններին ուղղված ջանքերին` հիմնվելով Հայոց ցեղասպանության փաստերի և հետևանքների ճանաչման, ինչպես նաև արդար ու մարդկության դեմ հանցագործության մասին համապարփակ միջազգային բանաձևի վրա: Փաստաթղթում նաև նշվում է, որ ապրիլի 26-ը Կոլորադոյում ճանաչվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր: