4 տասնյակ ընկերություններ պատրաստ են մասնակցել մրցույթին, սակայն դեռ պետք է համապատասխանեն մրցութային պահանջներին:
Մասրիկի արևային կայանի կառուցման համար էներգետիկայի նախարարությունը միջազգային մրցույթ է հայտարարել: Առաջին անգամ Հայաստանում հայտարարվում է էժան սակագնով արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մասին: Արդեն հայտնի է, որ 4 տասնյակ ընկերություններ պատրաստ են մասնակցել մրցույթին, սակայն դեռ պետք է համապատասխանեն մրցութային պահանջներին: Թե ինչ սակագնով է վաճառվելու արևային կայանի արտադրած հոսանքը՝ էներգետիկ գերատեսչության ղեկավարի տեղակալն առայժմ չի բացահայտում: