Վարչապետ Կարապետյանը բարձրացրել է նաև ծառահատումների և առհասարակ անտառների վատ կառավարման խնդիրն ու կաբինետից համակարգային լուծումներ պահանջել:
Կառավարությունն այսօր հավանություն է տվել վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգրքին: Գործողն այնքան հին է, որ դրանում դեռ կան «սոցիալիստական սեփականություն, ԽՍՀՄ տարածք» ձևակերպումներ:
Մինչև մայիսի 1-ն Ազգային Ժողով ուղարկելու նպատակով՝ գործադիրն այսօր նաև հաստատել է 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը: Անդրադառնալով Սուրմալու, Փեթակ և Առինջ Մոլ տոնավաճառների առևտրականների վերջին շրջանի բողոքներին՝ վարչապետը հայտարարել է. «Փոքր ու միջին բիզնեսի բեռը պետությունը չի ավելացնելու»: ՊԵԿ-ի նախագահը զեկուցել է, որ հանդիպել են առևտրականների հետ, պայմանավորվել հարկային առաջարկներ ներկայացնել ստեղծված աշխատանքային խմբին: