Քյարամը Արտաշավան գյուղից է: Հերոսին հարազատները, ընկերները բնութագրում են որպես համեստ, զուսպ, բարի երիտասարդի, սակայն ոչ մեկին չի զարմացրել, որ այդ «զուսպ ու համեստ» տղան նման հերոսական քայլի կգնար:
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է՝ 21-րդ տարեդարձը: Արցախի հյուսիսարևելյան հատվածում՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին կարողանում է 2 անգամ ետ մղել թշնամու գրոհը:
Ճակատագրական պահին կապիտանը, կրակը վերցնելով իր վրա, զինվորներին նահանջի հրաման է տալիս, սակայն Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջում եւ կռվում են մինչև վերջ: