Մայիսի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը։
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացնում են ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը, որը կկայանա մայիսի 29-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Համերգը նվիրված է Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև Հայկ Մելիքյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը։
Տոմսերը վաճառվում են «Արամ Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ միջոցառման էջում։ Համերգի ինֆորմացիոն գործընկեր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն։