Մի հարկի տակ են հավաքվել հայաստանյան ուսումնական հաստատությունները և արտասահմանյան բուհերի հայաստանյան մասնաճյուղերը:
«Կրթություն և կարիերա» ցուցահանդեսը Երևանում գումարվում է 17-րդ անգամ: Մի հարկի տակ են հավաքվել հայաստանյան ուսումնական հաստատությունները և արտասահմանյան բուհերի հայաստանյան մասնաճյուղերը՝ ներկայացնելու սեփական արտադրանքը՝ գրքերի, գիտափորձերի և գյուտերի տեսքով: Ցուցահանդեսին մասնակցել են նաև հայաստանյան ռազմական բուհերը: