Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում ադրբեջանցիները հարցերի տարափ են տեղացել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի վրա:
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում ադրբեջանցիները հարցերի տարափ են տեղացել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի վրա: Ռաֆիկ Հուսեյնովը կոչ է արել Նիլս Մուժնիեկսին զգույշ լինել, դժգոհել է, թե հանձնակատարի մասին կա տարածված կարծիք, որ նա աշխատում է Հայաստանի օգտին: Մուժնիեկսն ընդգծել է, որ ինքը` որպես ԵԽ մարդու իրավունքի հանձնակատար, շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանին: «Մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում լուրջ մտահոգություն է առաջացնում, ինչով մտահոգված է նաև ԵԽ գլխավոր քարտուղարը»,-ասել է հանձնակատարը, ավելացնելով՝ Ադրբեջանի վիճակը լուրջ վերաբերմունք է պահանջում: