Նռնակաձիգ Բագրատ Ալեքսանյանը զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջաբրաիլում, հակառակորդի մեծաքանակ ուժերին հետ մղելիս:
Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի դասասենյակը, որտեղ սովորել է ապրիլյան պատերազմի հերոս Բագրատ Ալեքսանյանը, այսուհետև կկրի նրա անունը: Կարմիր ժապավենը կտրել են Բագրատի ծնողները և նրա հետ նույն զորամասում ծառայած եղբայրը: Նռնակաձիգ Բագրատ Ալեքսանյանը զոհվել է ապրիլի 2-ին՝ Ջաբրաիլում, հակառակորդի մեծաքանակ ուժերին հետ մղելիս: Ապրիլյան պատերազմին 3 հերոս տված դպրոցի այս դասասենյակում կլինեն Բագրատի նկարները, հետմահու տպագրված բանաստեղծությունների գիրքը և վերջին նամակն ուղղված մորը, որը գրել էր ծխախոտի տուփի վրա: