Շուկան կազատականացվի, ավիաընկերություններին հնարավորություն կընձեռվի առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից:
Հայաստանում մեկնարկել է ԵՄ-ի հետ ընդանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը: Նախատեսվող համաձայնագրով Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում շուկան կազատականացվի, ավիաընկերություններին հնարավորություն կընձեռվի առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից: Փաստաթղթի ստորագրումից հետո մեր քաղաքացիների համար ավիատոմսերի գները ցածր կլինեն, մատուցվող ծառայությունների որակը՝ ավելի բարձր։