Ապրիլի 25-ին «Ուկր-էներգոն» Լուգանսկին ամբողջությամբ զրկել էր էլեկտրաէներգիայից:
ՄԱԿ-ը կոչ է արել Կիևին լրացուցիչ տառապանքների չենթարկել Ուկրաինայի արևելքում հակամարտությունից ծանր կացության մեջ հայտնված մարդկանց: Ապրիլի 25-ին «Ուկր-էներգոն» Լուգանսկին ամբողջությամբ զրկել էր էլեկտրաէներգիայից: Կիևը այդ որոշումը բացատրել է ուկրաինական կողմին Լուգանսկի ունեցած պարտքով: Չճանաչված հանրապետությանն օգնության է հասել Ռուսաստանը: Ռուսական կողմը նկատել է, որ Ուկրաինան այդ քայլին է դիմել ԵԱՀԿ-ի աշխատակիցների ավտոբուսի պայթելու միջադեպից անմիջապես հետո: Կազմակերպությունը որոշել է հետաքննություն սկսել, իսկ Կիևը, ըստ Մոսկվայի, ցանկանում է շեղել եվրոպացիների ուշադրությունն այդ սկանդալից: