Բեռլինում կայացել է Մեծ քսանյակի կանանց գագաթնաժողովը՝ նվիրված կին ձեռներեցներին, որին ներկա են եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Նիդեռլանդների թագուհի Մաքսիման, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը, Կանադայի արտգործնախարար Քրիստյա Ֆրիլանդը և կին ձեռներեցներ:
Բեռլինում կայացել է Մեծ քսանյակի կանանց գագաթնաժողովը՝ նվիրված կին ձեռներեցներին, որին ներկա են եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Նիդեռլանդների թագուհի Մաքսիման, Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը, Կանադայի արտգործնախարար Քրիստյա Ֆրիլանդը և կին ձեռներեցներ: Գագաթնաժողովին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան` Մերկելի հրավերով: Նա փորձել է պաշտպանել հորը՝ կանանց նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին տարածված լուրերից: Երբ Իվանկան սկսել է գովաբանել Թրամփին՝ որպես տղամարդ ու հայր, դահլիճում ներկաների մի մասը փորձել է խանգարել նրան: