Հակառակորդի կրակից ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմանում, զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Այս գիշեր արցախա-ադրբեջանական շփման գծին հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 50 անգամ՝ արձակելով 800 կրակոց: Արցախի պաշտպանության բանակից հայտնում են, որ նախահարձակ այդ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների: Հակառակորդի կրակից ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմանում, զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Նարեկ Հմայակի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: