Սուլթան Էրդողանը Նահանգներ է արտահանում մերժողականություն:
Սուլթան Էրդողանը Նահանգներ է արտահանում մերժողականություն, որը դրսևորվում է ապրիլքսանչորսյան ամենամյա նախագահական ելույթի թուրքական խմբագրմամբ կամ Վաշինգտոնում հակացույցով։ Այն, որ հակացուցարարները Թուրքիայի դեսպանատան հրահանգով են գործում երևում է դեսպանատան տարածք ակտիվ ելումուտից։ Դիվանագետները նրանց նաև սուրճով են ապահովել, դիջեյ են նշանակել թուրքական մուղամներ նվագելու համար։