«Ֆրանսիան պետք է միջազգային մասշտաբով պահանջի Հայոց ցեղասպանության ճանաչում»,- ընդգծել է Ֆրասնուա Օլանդը:
«Հայոց ցեղասպանության ժխտումը ճշմարտության ժխտումն է»,- Կոմիտասի արձանի մոտ հավաքված հայ համայնքին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը: Նա ասել է, որ երկրի հաջորդ նախագահին խնդրելու է հետևողական լինել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման քայլերում, քանի որ ստատուս-քվոն վատագույն տարբերակն է խնդրի լուծման համար: «Ֆրանսիան պետք է միջազգային մասշտաբով պահանջի Հայոց ցեղասպանության ճանաչում»,- ընդգծել է Ֆրասնուա Օլանդը: