Ապրիլի 24-ին Օպերայում հիշատակի և հաղթանակի համերգ էր՝ նվիրված Ցեղասպանության նահատակներին:
Ապրիլի 24-ին Օպերայում հիշատակի և հաղթանակի համերգ էր՝ նվիրված Ցեղասպանության նահատակներին: Բեմում գտնվողներից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են: Նրանք 20 երկրներից հայրենիք են ժամանել՝ ելույթ ունենալու համահայկական նվագախմբի կազմում: Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Էդուարդ Թոփչյանն ու Կոնստանտին Օրբելյանը միմյանց փոխարինել են դիրիժորական վահանակի առջև։ Երեկոյի փակմանն առաջին անգամ հնչել է Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» կանտատը։ «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին ներկա են գտնվել նախագահ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Այն իրականություն է դարձել ՀՀ նախագահի աջակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին: