Արոնյանը 6 հնարավորից ունի 5 միավոր և գործնականում վերացրել է մրցաշարի ինտրիգը, քանի որ մեկուկես միավորով առաջ է անցել իրեն հետապնդողներից, այդ թվում՝ աշխարհի չեմպիոնից:
Գերմանիայում ավարտին մոտեցող շախմատային գերմցաշարում շարունակում է փայլուն ելույթները Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերն այսօր 4-րդ անընդմեջ հաղթանակն է տարել, այս անգամ պարտության մատնելով ուժեղագույն կին շախմատիստ Հոու Յիֆանին:
Արոնյանը 6 հնարավորից ունի 5 միավոր և գործնականում վերացրել է մրցաշարի ինտրիգը, քանի որ մեկուկես միավորով առաջ է անցել իրեն հետապնդողներից, այդ թվում՝ աշխարհի չեմպիոնից: