Միացյալ նահանգներում ֆիլմը կցուցադրվի 2137 կինոթատրոնում:
Այսօր Լոս Անջելեսում կկայանա «Խոստումը» ֆիլմի պրեմիերան: Միացյալ նահանգներում ֆիլմը կցուցադրվի 2137 կինոթատրոնում: Լոս ԱՆջելեսում առաջին օրվա ցուցադրության տոմսերն սպառվել էին դեռ նախորդ օրը: Իսկ պրեմիերայից առաջ ֆիլմի հատուկ ցուցադրում է կազմակերպել Հայ դատի հանձնախմբի արևմտյան ափի գրասենյակը: Նրանք Գլենդելում, «Փասիֆիք» կինոթատրոնում ֆիլմը դիտելու են հրավիրել 100 գործչի՝ հանրային դպրոցների ուսուցիչների, քաղաքային և դաշնային իշխանության անդամների և լրագրողների, օտարազգի հյուրերի: Կազմակերպիչներն ակնկալում են, որ համաշխարհային աղմուկի շնորհիվ ֆիլմը երկար կմնա կինոթատրոնների էկրաններին՝ այդպիսով մեծ քայլ կատարելով Հայոց ցեղասպանության մասին՝ ամերիկյան և համաշխարհային հանրության իրազեկման հարցում: