Որպեսզի նման ծառահատումներ չլինեն, ինչպես նաեւ էկոլոգիական զանցանքներ թույլ չտրվեն՝ նախօրեին բնապահապանության նախարարը չի բացառել էկո-ոստիկանության ստեղծումը: Արծվիկ Մինասյանը սակայն նշել է, որ դրա համար անհրաժեշտ է օրենսդրական կարգավորում:
Տավուշում խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ապօրինի հատվել է 100 տարբեր տեսակի և տրամագծի ծառ, պետությանը պատճառվել է շուրջ 19 միլիոն դրամի վնաս:
Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: Դատախազությունից տեղեկացնում են նաև, որ գործակցելով այս տեղեկությունն իրենց տրամադրած քաղաքացու և լրատվամիջոցի հետ, ավելի խոշոր խախտումներ են բացահայտել: