Ապրիլի 24-ին Օպերային թատրոնում Համահայկական նվագախումբը Խաչատրյանի, Սպենդիարյանի, Օրբելյանի, Կոմիտասի ստեղծագործություններով հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի 24-ին Օպերային թատրոնում Համահայկական նվագախումբը Խաչատրյանի, Սպենդիարյանի, Օրբելյանի, Կոմիտասի ստեղծագործություններով հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այսօր կայացել է նվագախմբի առաջին փորձը: Նվագախմբի անդամներին դիմավորել և ողջունել է Մշակույթի նախարարը: Հատուկ այդ համերգի համար Տիգրան Մանսուրյանը գրել է «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը: Հիշատակի երեկոն կղեկավարեն էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը, Կոնստատին Օրբելյանը և Սերգեյ Սմբատյանը: