«Պատիվ ունեմ» և «Ես եմ»: Այսպես են կոչվում նոր ծրագրերը, որոնց շուրջ հանրային մեծ քննարկում է սկսվում:
«Պատիվ ունեմ» և «Ես եմ»: Այսպես են կոչվում նոր ծրագրերը, որոնց շուրջ հանրային մեծ քննարկում է սկսվում: Առաջին ծրագիրը բուհական տարկետում է առաջարկում այն տղաներին, որոնք բակալավրից հետո կցանկանան երեք տարվա վճարվող սպայական նշանակում ստանալ:
Երկրորդով առաջարկվում է ծառայության նոր տեսակ, որը կոչվում է ժամկետային-պայմանագրային: Ծառայությունը 3 տարով է՝ նրանց համար, որոնք կամավոր կգնան առաջնագիծ: