Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնն աջակցում է ապրիլի 24-ը Ֆրանսիայի օրացույցում շրջանակի մեջ վերցնելու գաղափարին: Ընտրվելու դեպքում թեկնածուն մտադիր է շարունակել աշխատանքը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ:

«Nouvelles d'Armenie»-ի հետ զրույցում՝ էկոնոմիկայի նախկին նախարարը նաև ասել է, որ Թուրքիան չի կարող մաս կազմել Եվրամիությանը՝ մինչև չհարգի կառույցի ժողովրդավարական արժեքները: Նախագահի մեկ այլ ֆավորիտ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնի գրասենյակի պատասխանատուն էլ ասել է, որ իրենք սատարում են Հայկական հարցին, Թուրքիան էլ պետք է հետ նայի ու ճանաչի իր անցյալը: