Հայոց ցեղասպանության հարցում մեղավորներին չպատժելու պատճառով տեղի ունեցան նոր ցեղասպանություններ,- «Փեյջ սիքս» կայքի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար Քրիստիան Բեյլը: Նրա խոսքով` ֆիլմի ուղերձի պատճառով շատ մարդիկ փորձել են խափանել դրա նկարահանումը: Հայոց ցեղասպանության մասին դերասանն ընդգծել է. «Մեկ ու կես միլիոն մարդ սպանվեց ամենակատաղի ձևով, և ես ոչինչ չգիտեի դրա մասին: Դա անհավատալիորեն տարօրինակ է: Դա ժամանակակից պատմություն է, բայց շատերը չգիտեն դրա մասին»,- եզրափակել է նա: