Ձերբակալվել է երկու կասկածյալ, որոնց մոտ հայտնաբերվել է զենք և պայթուցիկ սարք:
Հատուկ ծառայությունների տվյալով, այն ուղղված էր նախագահի թեկնածուներից մեկի դեմ, իսկ թե հատկապես ում՝ դեռ չեն ճշտել: Ձերբակալվել է երկու կասկածյալ, որոնց մոտ հայտնաբերվել է զենք և պայթուցիկ սարք: Ձերբակալվածները Ֆրանսիայի քաղաքացիներ են: Նրանք, ըստ ոստիկանության, արմատական գաղափարների հետևորդներ են: Վերջին օրերին նախագահի թեկնածուներից մի քանիսի անվտանգության հսկողությունն ուժեղացվել է: Աջ կենտրոնամետ թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ, մոտակա շենքերի տանիքներից նույնիսկ դիպուկահարներ էին հսկում: