Աշխարհի եզդիներն այսօր նշում են Նոր տարին՝ Մալաքե Թաուսը:
Աշխարհի եզդիներն այսօր նշում են Նոր տարին՝ Մալաքե Թաուսը: Տոնի առթիվ Հայաստանի եզդիական համայնքին շնորհավորել է հանրապետության նախագահը: Սերժ Սարգսյանը կարևորել է հայ և եզդի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը, նշել, որ երկու ժողովուրդների ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Երկրի ղեկավարը մաղթել է, որ այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի: