Գիշերն առաջնագծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ:
Գիշերն առաջնագծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց: Ադրբեջանական զինուժը կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետ, տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են մարտական հերթապահությունը: