Այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է ավելի քան 2 միլիարդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը մոտ 9 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից:
Հայաստանում ավելացել են էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման և արտահանման ծավալները: Այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է ավելի քան 2 միլիարդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը մոտ 9 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից: Ներքին շուկայում սպառման աճը գերազանցում է 10 տոկոսը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի՝ արտահանման 0 ցուցանիշի համեմատ՝ այս տարվա առաջին եռամսյակում դեպի Վրաստան է առաքվել մոտ 76 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Առաքումն ակտիվացել է փետրվարին երկու երկրների միջև կնքված փոխհոսքերի մասին պայմանագրից հետո: