Այսօրվա դրությամբ, երկրի պետական պարտքը մոտենում է 3 տրիլիոն դրամին, որը երկրի ՀՆԱ-ի 52 տոկոսից ավելին է և որը Ֆիննախի պաշտոնյայի խոսքով՝ մտահոգության ոչ մի տեղիք չի տալիս. կարևորը տնտեսության զարգացման տեմպն է:
Ապրիլի 25-ից ֆինանսների նախարարությունը պետական պարտատոմսերի վաճառքը կիրականացնի ոչ թե Կենտրոնական բանկի, այլ Նազդաք OMX Արմենիայի բորսայի հարթակում: Որոշումների փաթեթն ընդունել է կառավարությունը: Նորամուծությունը ենթադրում է, որ պետբյուջեին լրացուցիչ ֆինանսներ ապահովող պարտատոմսերի վաճառքը տեղի կունենա աճուրդի միջոցով՝ ապահովելով լավագույն գնագոյացումը և հասանելի դառնալով ավելի մեծ շրջանակի: Այսօրվա դրությամբ, երկրի պետական պարտքը մոտենում է 3 տրիլիոն դրամին, որը երկրի ՀՆԱ-ի 52 տոկոսից ավելին է և որը Ֆիննախի պաշտոնյայի խոսքով՝ մտահոգության ոչ մի տեղիք չի տալիս. կարևորը տնտեսության զարգացման տեմպն է: