Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել անգլիական թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի՝ «Անդերլեխտ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել անգլիական թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկությունում հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 60 տոկոսը:
Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը, սակայն խաղի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» գոլ բաց թողեց և բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Պատասխան հանդիպումը Մանչեսթերում ապրիլի 20-ին է: Մխիթարյանը չորրորդ գոլն է խփում Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում: