Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ՝ «Լիոն» - «Բեշիքթաշ» հանդիպման մեկնարկից առաջ, ֆրանսիական քաղաք ժամանած թուրք երկրպագուները ծեծկռտուք են կազմակերպել տեղացիների հետ, ինչից հետո ճայթուկներ են նետել «Լիոնի» երկրպագուների վրա:
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Լիոն» - «Բեշիքթաշ» հանդիպման մեկնարկից առաջ, ֆրանսիական քաղաք ժամանած թուրք երկրպագուները ծեծկռտուք են կազմակերպել տեղացիների հետ, ճայթուկներ են նետել «Լիոնի» երկրպագուների վրա: Ֆրանսիական ակումբի երկրպագուները ստիպված են եղել ներխուժել խաղադաշտ: Հանդիպումը մեկնարկել է մոտ մեկ ժամ ուշ և ավարտվել թուրքական ակումբի պարտությամբ: