Ապրիլի 14-ին Ավագ ուրբաթ է՝ Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը:
Ապրիլի 14-ին Ավագ ուրբաթ է՝ Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում տեղի է ունենում խաչելության կարգ: Երեկոյան՝ ժամերգությունից հետո, նախատոնակի արարողության ընթացքում, կատարվում է թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի: