2016 թվականին նախարարության և այդ ընկերության միջև կնքված պայմանագրով՝ վերջինը ջեռուցման նպատակով պետք է մատակարարեր 450 տոննա ածուխ:
Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պաշտպանության նախարարությանը ածուխ մատակարարող ընկերության նկատմամբ՝ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար։ 2016 թվականին նախարարության և այդ ընկերության միջև կնքված պայմանագրով՝ վերջինը ջեռուցման նպատակով պետք է մատակարարեր 450 տոննա ածուխ: Ընկերությունը, որի անունը դեռ չի հրապարակվում՝ պատշաճ չի կատարել պարտականությունները, պայմանագիրը լուծարվել է, ընկերությունը՝ տուգանվել: Զինդատախազությունը պարզել է, որ ընկերությունն իր գործունեության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր է տրամադրել: