Վենեսուելայում ապրիլի 6-ից սկսված բողոքի ցույցերի ժամանակ հինգ մարդ է զոհվել, այդ թվում 13 տարեկան երեխա, մի կին էլ խեղդվել է արցունքաբեր գազից, 12 մարդ վիրավորվել է:
Վենեսուելայում ապրիլի 6-ից սկսված բողոքի ցույցերի ժամանակ հինգ մարդ է զոհվել, այդ թվում 13 տարեկան երեխա, մի կին էլ խեղդվել է արցունքաբեր գազից, 12 մարդ վիրավորվել է: Հակակառավարական ցույցերի նոր ալիքի պատճառը երկրում քաղաքական ճգնաժամի հերթական սրացումն է: Այն խորացել է օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև աշխատանքային համագործակցության բացակայության պատճառով: Գերագույն դատարանն ու խորհրդարանը պայքարում են իշխանության համար: Ցուցարարները ստեղծված վիճակի համար մեղադրում են նախագահ Նիկոլաս Մադուրոյին և պահանջում նրա հրաժարականը: