Նախապես հայտնի 50 միլիարդի փոխարեն ավելացումը գերազանցում է 57 միլիարդ դրամը:
Կառավարությունն այսօր, նախորդ շաբաթվա խոստմանը հավատարիմ, ավելացրել է այս տարվա բյուջեի եկամուտներն ու ծախսերը: Ընդ որում, նախապես հայտնի 50 միլիարդի փոխարեն ավելացումը գերազանցում է 57 միլիարդ դրամը: Այսօրվա նիստում գործադիրը նաև հավանության է արժանացրել կառավարության և նորաստեղծ ներդրողների ակումբի միջև համագործակցությունը: Հիմնադրամը ներդրումներ կկատարի պետության հայտարարած գերակա ծրագրերում՝ առանց բյուջեից որևէ գումար ծախսելու: Միայն այս տարվա համար նախատեսվում է մոտ 300 միլիոն դոլարի ներդրում: Կառավարական կաբինետի այսօրվա օրակարգում, ի դեպ, գերակշռել են գյուղոլորտին վերաբերող նախագծերը: Վարչապետը պահանջել է առաջ գնալ համարձակ և ագրեսիվ փոփոխություններով և ասել. «Ակնկալում ենք գմփոց ռեֆորմներ»: