Մրցույթով ընտրված ուղևորափոխադրողներն, ըստ նախարարության, ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ:
Տրանսպորտի նախարարությունը կազմակերպել է 11 կանոնավոր նոր երթուղիներ դեպի Ռուսաստան: Դրանք նվազեցնում են նախկինում պարբերաբար գրանցված վթարների ռիսկերը, քանի որ գործում են վերահսկողության ներքո:
Մրցույթով ընտրված ուղևորափոխադրողներն, ըստ նախարարության, ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ: Այլ ընկերություններն այսուհետև կարող են միայն զբոսաշրջային խմբեր տեղափոխել: Տեսչությունը սահմանին հսկողություն է իրականցնում:
Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը կոչ արել քաղաքացիներին՝ ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու երթևեկել կանոնավոր փոխադրողների միջոցով: