«Արկղերի վերին շերտը ծածկված է եղել խնձորով»,- հայտնում են Պետեկամուտների կոմիտեից:
Մաքսավորները սահմանին կանխել են 18 տոննա գյումթերիքի՝ հիմնականում պոմիդորի անօրինական մուտքը Հայաստան: «Արկղերի վերին շերտը ծածկված է եղել խնձորով»,- հայտնում են Պետեկամուտների կոմիտեից: Հաղորդագրությունում նշվում է, որ ՊԵԿ-ը շուրջօրյա հսկում է սահմանը, որպեսզի թույլ չտա գյուղմթերքի ապօրինի խմբաքանակները հատեն սահմանը և հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհով գյուղմթերք տեղափոխելուց: