Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա ապրիլի 22-ին, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում:
Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կկայանա ապրիլի 22-ին, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում:
12 ռաունդանոց մենամարտը 37-ամյա Արթուր Աբրահամը կանցկացնի 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիքիի հետ: Հաղթողին իրավունք կընձեռվի ռինգում հանդիպում ունենալ մեքսիկացի 26-ամյա Գիլբերտո Ռամիրեսի հետ՝ աշխարհի չեմպիոնի գոտու համար, ով հայտնի է որպես WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում 2016 թ․ աշխարհի չեմպիոն:
Հեռարձակման գործընկեր՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ։