Հայ օդերևութաբանները այս շաբաթվա երկրորդ կեսին հանրապետությունում՝ նաև մայրաքաղաքում կանխատեսում են անձրև ու ամպրոպ: Անձրևանոց պետք կգա հատկապես ապրիլի 14-ից 16-ը:
Հայ օդերևութաբանները այս շաբաթվա երկրորդ կեսին հանրապետությունում՝ նաև մայրաքաղաքում կանխատեսում են անձրև ու ամպրոպ: Անձրևանոց պետք կգա հատկապես ապրիլի 14-ից 16-ը: Տեղումների հետ միասին, եղանակը չի ցրտի: Ավելին, այսօրվանից կտաքանա 4-5 աստիճանով: Տրանսպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարսը բաց է միակողմանի՝ ՌԴ-Վրաստան ուղղությամբ: