Դպրոցի տնօրենին այսօր հրավիրել են կրթության և գիտության նախարարություն, պարզելու՝ ի՞նչն է եղել դպրոցականների ինքնավնասման փորձի պատճառը:
Երևանի դպրոցներից մեկի բակում երկու աշակերտ ինքնավնասման փորձ են կատարել: Դեպքը այժմ հետաքննում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը:
Դպրոցի տնօրենին այսօր հրավիրել են կրթության և գիտության նախարարություն, պարզելու՝ ի՞նչն է եղել դպրոցականների ինքնավնասման փորձի պատճառը: Նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ հարցը նախատեսվում է առաջիկայում քննարկել դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում: