Կենցաղային տեխնիկայի, նաև բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող բիզնեսը հայտնվել է ՊԵԿ-ի խոշորացույցի տակ:
Կենցաղային տեխնիկայի, նաև բջջային հեռախոսների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող բիզնեսը հայտնվել է ՊԵԿ-ի խոշորացույցի տակ: 46 տնտեսվարողի թվերն ուսումնասիրել, 54 տոկոս ստվեր են բացահայտել: Հարկերն ամենաշատը թաքցնողների սանդղակում հաջորդն, ըստ Հարկայինի կազմած ցուցակի, շինարարներն են՝ կառուցապատող ընկերությունները: